211652_close_icon
views-count3579 դիտում article-date 11:09 13-09-2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 187, մահվան՝ 5 նոր դեպք․ փաստացի բուժվում է 3005 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45 862-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 916 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Սեպտեմբերի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 282 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1198-ի: Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 81 (կին), 53 (տղամարդ), 70 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Մեկ օրում առողջացածների թիվը 54 է, ընդհանուր առողջացածներինը՝ 410659, փաստացի բուժվողներինը՝ 3005: Մեկ օրում արվել է 3681 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 238312 թեստ։

Նմանատիպ նյութեր