211652_close_icon
views-count3067 դիտում article-date 10:57 07-09-2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 62, մահվան՝ 3 նոր դեպք, փաստացի բուժվում է 3549 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44845-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 900 է: Առողաջապահությանն նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 65 (կին) և 50 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Սեպտեմբերի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 275 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3, մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1175-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 32 է, ընդհանուր առողջացածներինը՝ 40121, փաստացի բուժվողներինը՝ 3549 (մեկ օրում ավելացել է 27-ով): Մեկ օրում արվել է 1038 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 219177թեստ:

Նմանատիպ նյութեր