5230 դիտում
10:49 13-09-2020
Չէ որ երաժշտությունն էլ գույն ունի.... ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վլադիմիր Աբրահամյանը մշտապես ստեղծագործել է երաժշտության ներքո և բացառապես` դասական երաժշտության:
Նկարիչը ոչ միայն սիրում էր լսել դասական երաժշտություն, հատկապես օպերաներ, այլև երաժշտության մեծ գիտակ էր: Հետևում էր իր սիրած կատարողների կյանքին, ստեղծագործությանը:
Նրա արվեստանոցում դասական երաժշտության ձայնապնակների մի հսկա հավաքածու կա, քանի որ հենց ձայնարկիչով էր նախընտրումլսել: Երբեմն կատակում, որ իր ձայնապնակներն ավելի մեծ են, քան տղաները:
Վլադիմիր Աբրահամյանը կարծում էր, որ ինչպես յուրաքանչյուր գույն իր տրամադրությունն ունի, այնպես էլ երաժշտությունն իր գույնն ունի...
Կերպարվեստն ու երաժշտությունը նրա արվեստում մշտապես զուգահեռ են ապրել, կողք կողքի, լրացրել են միմյանց, օգնել ինքնաարտահայտվել, կտավին հանձնել նույնիսկ ամենաթաքուն հույզերը, որոնց մասին երբեք չէր խոսի, եթե չլինեին գույներն ու երաժշտությունը...
Նարա Եփրեմյան
Տեսանյութն՝ [url=https://www.facebook.com/100013600779693/videos/988359614960722/]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
9709 դիտում
22:10 10-03-2017
Մարդիկ, ովքեր տարբերվում են բոլորից, քանի որ ունեն ունիկալ մաշկի գույն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1533 դիտում
22:16 23-02-2014
3000 տարվա հնության երաժշտական գործիքով Super Mario-ի երաժշտությունն է նվագում. տեսանյութ
2428 դիտում
15:47 30-06-2020
Աստղային երաժշտությունն արդեն հասանելի է համացանցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
574 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
370 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը
415 դիտում
12:10 04-05-2024
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը