«Իմ քայլ» խմբակցության պատգամավորները հանդիպեցին ՌԴ մեկնելու պահանջով հավաքված քաղաքացիների հետ
Ագային ժողովի «Իմ քայլ» խմբակցության պատգամավորները հանդիպեցին Ռուսաստանի Դաշնություն մեկնելու պահանջով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հավաքված քաղաքացիների հետ։ Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/1027429.html]«Արմենպրես»[/url]-ը, պատգամավորները համաձայնեցին քննարկում ունենալ քաղաքացիների հետ, սակայն առանց լրագրողների ներկայության։
[b]Հանդիպումից հետո քաղաքացիները նշեցին, որ որևէ հստակ պատասխան չեն ստացել, թե երբ ՌԴ-ի հետ սահմանը կբացվի, ընթանում են բանակցություններ։[/b]
«Պատգամավորները մեզ ասացին, ովքեր չունեն մնալու տեղ, ցուցակ հավաքեք և ներկայացրեք Ազգային ժողով՝ ժամանակավոր կացարաններով ապահովելու համար»,- նշեց քաղաքացիներից մեկը, սակայն, միաժամանակ ասաց, որ իրենց պահանջները չեն բավարարվել։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնության հետ շարունակում է աշխատանքները սահմանները երկկողմանի բացելու ուղղությամբ` օդային ուղևորափոխադրումների իրականացմամբ:
Ավելի վաղ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նիստ էր հրավիրել: Խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը նշել էր, որ նիստի ընթացքում քննարկվելու են ԱԺ քառօրյա նիստերին վերաբերող և ներքաղաքական որոշ հարցեր: