211652_close_icon
views-count1363 դիտում article-date 17:22 11-09-2020

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը կհամալրվի նոր կադրերով. մեկնարկել է նախապատրաստական դասընթացը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է համակարգը երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը: ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում մեկնարկել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ընդունվելու համար նախնական հարցազրույցի փուլն անցած ավելի քան 70 մասնակիցների համար նախատեսված մեկամսյա նախապատրաստական դասընթացը: Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատելու համար անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներ: Մասնավորապես, նրանք կծանոթանան հարկային հանցագործությունների, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցատեսակների, նյութերի նախապատրաստման, քրեական գործի հարուցման, հարկային հսկողության իրականացման առանձնահատկություններին, ինչպես նաև հարկային իրավախախտումների և օպերատիվ-հետախուզական գործունեության տեսակներին և ոլորտին առնչվող այլ հասկացություններին: Դասընթացի ավարտին կանցկացվի թեստավորում և այն հաջողությամբ հաղթահարած մասնակիցները հնարավորություն կստանան պայմանագրային հիմունքներով աշխատանքի անցնելու ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարբեր ստորաբաժանումներում: [b] ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր