2852 դիտում
14:50 10-09-2020
Ռուսաստանում ավարտվել է տիեզերքից գովազդի ցուցադրման փորձարկումը
Վերնոլորտում (ստրոտոսֆերա) փորձարկվել է տիեզերական սարքերի համար նախատեսված լազերների բլոկը, որը կարող է գովազդներ ցուցադրել տիեզերքից: Այս մասին հինգշաբթի [url=https://tass.ru/kosmos/9415987?fbclid=IwAR3WLYsIvafer6zGRWtTDpp2yOCGn76_I1WucM1qLeYzIIG-mVOzm7hsFEc]tass.ru[/url]-ին հայտնել են Avant Space ընկերության մամուլի ծառայությունից:
«Լազերների բլոկը բաց է թողնվել վերնոլորտ 30 կմ բարձրության վրա` տիեզերական պայմաններին ավելի մոտ հատվածում լույսի աղբյուրի նախագծային հզորության մակարդակը հաստատելու համար»,-նշել են ընկերությունում:
Ծրագրի մշակողը նշել է, որ փորձի արդյունքում հաստատվել են բոլոր հաշվարկները:
«Արբանյակներից բաղկացած ապագա արհեստական համաստեղությունը կդառնա գիշերային երկնքի ամենապայծառ աստղը՝ համեմատելի Վեներայի պայծառության հետ»,-պարզաբանել են մամուլի ծառայությունից:
Ընկերությունն ընդգծել է, որ սարքավորումների լուսարձակումը խնդիրներ չի ստեղծի աստղագետների դիտումների համար: «Արբանյակների լազերները միացված կլինեն միայն մոլորակի խոշոր մեգապոլիսների վրայով թռիչքի ժամանակ և մշակված են այնպես, որ քաղաքներից այն կողմ չանցնեն»,-հավելել են մամուլի ծառայությունում:
Համաստեղությանը հետևել հնարավոր կլինի բջջային հավելվածի միջոցով, որն այժմ մշակման փուլում է:
Նմանատիպ նյութեր
1177 դիտում
22:07 15-11-2014
Բիենալեն՝ Հայաստանում ճարտարապետների գործերի ցուցադրման կարևոր հարթակ
3481 դիտում
20:29 17-04-2015
Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցում ցուցադրման է բերվել Հին Բայազետի բերդի երկփեղկ դռներից մեկը
Այս բաժնից
1210 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1063 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1051 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո