211652_close_icon

Տոկիոյի կառավարությունը օլիմպիական խաղերի մասնակիցների համար մեղմ սահմանափակումներ կանի

views-count2487 դիտում article-date 16:33 10-07-2020
Տոկիոյի կառավարությունը օլիմպիական խաղերի մասնակիցների համար մեղմ սահմանափակումներ կանի։ Ճապոնիան օտարերկրացիների համար փետրվարին է փակել իր սահմանները։ Ամռանը սահմանափակումների մի մասը հանվել է, բայց այժմ 129 երկրի քաղաքացիների մուտքը արգելվում է։ Ենթադրվում է, որ համաշխարհային գլխավոր մարզահանդեսին կմասնակցեն ավելի քան 200 երկրների 11 հազար մարզիկներ։ Ակնհայտ է, որ առկա սահմանափակումներով միջոցառումը հնարավոր չէ անցկացնել: Սահմանների բացման հարցը մանրամասն կքննարկվի սեպտեմբերին։ Համատեղ որոշումով կհաստատվի մասնակիցների և հյուրերի մուտքը երկիր՝ մեղմ սահմանափակումներով, պայմանով , որ ներկայացվի կորոնավիրուսի թեսթի բացասական պատասխանը։

Նմանատիպ նյութեր