211652_close_icon
views-count68264 դիտում article-date 15:31 09-09-2020

Ռեկորդային թիվ 1 օրում. թետավորվում են ուսուցիչները, քրոնիկ հիվանդները, խոցելի խմբերի անձինք

Հայաստանում վերջին 24 ժամում արվել է համավարակի սկզբից մինչև օրս ռեկորդային՝ 3․518 թեստավորում։ Թեստերի նման մեծ թիվը պայմանավորված է նաև նրանով, որ դպրոցներում դասերի մեկնարկին ընդառաջ թեստավորում են անցնում ուսուցիչները: [url=https://armenpress.am/arm/news/1027138.html]«Արմենպրեսի»[/url] հետ զրույցում թեստավորումների նման մեծ թիվը սրանով պայմանավորեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը վկայում է, որ ամենամեծ թվով թեստավորումները մինչև այժմ եղել են օրական 1864, 1038, 2329, 2166, 2363, 1892: «Թեստավորումների թվի ավելացումը պայմանավորված է նաև նրանով, որ ուսուցիչներն են թեստավորվում: Պետք է հասցնեն մինչև դասերի սկսվելը թեստավորվել»,- ասաց խոսնակը: Թե օրական քանի ուսուցիչ է թեստավորվում, կախված է նրանից, թե քանի հոգի է անհրաժեշտ թերթիկով այցելում պոլիկլինիկա: Կան ռիսկային խմբում ուսուցիչներ, որոնք չեն գնալու աշխատանքի: Թեստավորումը ուսուցիչների համար ֆինանսական ծախս չի առաջացնի, անվճար է: Ի դեպ, արդեն մի քանի օր է, ինչ թեստավորում է իրականացվում նաև հայկական արտադրության թեստերով: Զուգահեռ արվում է նաև խոցելի խմբերի՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց թեստավորում:

Նմանատիպ նյութեր