1727 դիտում
16:09 08-09-2020
ԵՄ դեսպանները կես տարով կերկարաձգեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները
Եվրոպական միության դեսպանները սեպտեմբերի 9-ին տեղի ունենալիք նիստին երկարաձգելու են Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման պատասխանատուների նկատմամբ սահմանված անհատական պատժամիջոցները, գրում է [url=https://korrespondent.net/world/4271800-es-prodlyt-personalnye-sanktsyy-protyv-rf-smy]korrespondent.net[/url]-ը։
«ԵՄ դեսպանները 175 մարդու և 44 իրավաբանական անձի նկատմամբ այցագրի արգելքներ կսահմանեն ու կսառեցնեն ակտիվները, քանի որ Միության կարծիքով՝ դրանք խաթարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Երկարաձգումն ինչպես միշտ վեց ամիս կտևի»,- նշել է ուկրաինական «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Եվրամիությունը Ուկրաինայում ռազմական ագրեսիայի համար կես տարով երկարաձգել էր ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները։
Իսկ արդեն մեկ ամիս անց ԵՄ-ն կիբերհարձակումների համար սահմանափակող միջոցառումներ էր ձեռնարկել Ռուսաստանի և Չինաստանի քաղաքացիների և մի շարք կառույցների նկատմամբ։ Նշվում է, որ պատժամիջոցները հիմնականում կիրառվել են ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի հատուկ տեխնոլոգիական կենտրոնի և չորս քաղաքացու նկատմամբ:
Նմանատիպ նյութեր
2295 դիտում
17:02 16-12-2018
Եվրոպան շարունակում է խստացնել իր դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ. պատժամիջոցները երկարաձգվել են ևս կես տարով
4885 դիտում
23:46 05-07-2018
Եվրամիությունը կես տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները
Այս բաժնից
751 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
757 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1159 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել