Եվրամիությունը կես տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները
Եվրոպայի խորհուրդը որոշում է կայացրել Ռուսաստանի դեմ սահմանված ոլորտային պատժամիջոցները երկարաձգելու մասին։
Ինչպես հայտնում է Tass-ը, պատժամիջոցները, որոնց գործունեության ժամկետը սպառվում է ընթացիկ տարվա հուլիսի 31-ին, երկարաձգվել են մինչև 2019 թվականի հունվարի 31-ը:
Գործակալության փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է միաձայն:
Սահմանափակումները վերաբերում են ՌԴ տնտեսության ֆինանսական և էներգետիկ հատվածներին, պաշտպանական արդյունաբերությանը և կրկնակի նշանակության ապրանքների արտադրությանը։