1069 դիտում
15:05 08-09-2020
ԱԺ նախագահը և Ամենայն հայոց կաթողիկոսն անդրադարձել են միջազգային կոնվենցիաներին և կրթական չափորոշիչներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին: Տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար՝ ԱԺ նախագահը նշել է, որ եկեղեցի-պետություն, եկեղեցի-կրթական համակարգ հարաբերություններին վերաբերող մի շարք հասարակական հնչեղություն ունեցող հարցեր են այժմ քննարկվում և հավելել՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին դարերի ընթացքում եղել է հայ ազգի հենասյուներից մեկն ու 21-րդ դարում էլ շարունակում է սերտ համագործակցությունը պետության հետ՝ հանուն հայ ժողովրդի բարօրության:
Ամենայն հայոց կաթողիկոսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ բազում հարցեր են ծառացած մեր ժողովրդի և պետության առջև, և այդ մարտահրավերներին դիմակայելու հարցում մեծապես կարևոր է Ազգային ժողովի օրենսդրական առաքելությունը: Այս առումով Ամենայն հայոց հայրապետն արդյունավետ աշխատանք է մաղթել Ազգային ժողովի նախագահին և պատգամավորներին: Նա հավելել է, որ Հայ առաքելական եկեղեցին անկախությունից ի վեր սերտորեն գործակցել է Ազգային ժողովի հետ և այդ գործակցությունը նաև իր դրական արդյունքն է ունեցել եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենսդրության մշակման գործում:
Արարատ Միրզոյանը և Գարեգին Բ կաթողիկոսն անդրադարձ են կատարել միջազգային կոնվենցիաներին և կրթական չափորոշիչներին վերաբերող հարցերի: Վեհափառը վերահաստատել է, որ Առաքելական եկեղեցին շարունակելու է ջանքերը՝ մեր հայրենիքի զորացման, պետության ամրացման և մեր ժողովրդի երջանիկ, խաղաղ, ապահով կյանքի կերտման համար:
Խորհրդարանի ղեկավարն իր հերթին շեշտել է, որ Ազգային ժողովի գործունեության հիմնական առանցքը մեր պետականության և ազգի հավերժության ապահովումն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
651 դիտում
14:58 26-01-2015
Երևանի շինհրապարակները միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու նոր պահանջներ կսահմանվեն
Այս բաժնից
565 դիտում
20:02 11-05-2024
ՄԻՊ ներկայացուցիչը տեսակցել է բողոքի ակցիայի մասնակից Արմեն Բաղդասարյանին
589 դիտում
19:49 11-05-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում
619 դիտում
19:36 11-05-2024
Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ