211652_close_icon
views-count1665 դիտում article-date 13:52 08-09-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 7-ից 8-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու՝ 14, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 5, ծեծի՝ 4, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի՝ 2, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, դատական ակտը չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր