211652_close_icon
views-count1514 դիտում article-date 09:37 08-09-2020

Charite հիվանդանոց. Նավալնին դուրս է եկել կոմայից․ «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին դուրս է բերվել բժշկական կոմայից և եկել գիտակցության, երկուշաբթի օրը հայտարարել է Բեռլինում գտնվող Charite հիվանդանոցը, ուր տեղափոխվել էր Նավալնին անցյալ ամիս Ռուսաստանից։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5574313.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործչի առողջական վիճակը կտրուկ վատացել էր ինքնաթիռում թռիչքի ժամանակ, որի արդյունքում ինքնաթիռը վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, իսկ Նավալնին` տեղափոխվել տեղի հիվանդանոց: Բեռլինի հիվանդանոցը հայտնում է, որ դեռ վաղ է գնահատական տալ ծանր թունավորման երկարաժամկետ հետևանքների մասին: Դրա հետ մեկտեղ, Նավալնիի առողջական վիճակում գրանցվում է դրական առաջընթաց: Անջատել են նրա արհեստական շնչառության սարքը՝ աստիճանաբար վերականգնելով վերջինիս ինքնուրույն շնչելու կարողությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Բեռլինը հայտարարել է, Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» խմբի քիմիական նյութով: Ըստ Մեծ Բրիտանիայի իշխանությունների, Անգլիայում 2018 թ-ին նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր դեմ մահափորձի ժամանակ օգտագործվել է նույն խմբի մի նյութ: Մոսկվան հերքում է մեղադրանքները և պնդում, որ թունավորման որևէ ապացույց չկա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր