Մեսին ներկայացել է «Բարսելոնայի» մարզմանը
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին այսօր ժամանել է թիմի մարզաբազա և առաջին անգամ մասնակցել մարզմանը։
Արգենտինացի հարձակվողը թիմից հեռանալու ցանկության մասին հայտնելուց հետո չէր մասնակցել մարզումներին։
Սա 33-ամյա արգենտինացու առաջին մարզումն է Ռոնալդ Կումանի գլխավորությամբ։