Շվարցենեգերը այցելել է «Բարսելոնայի» մարզմանը
Հանրահայտ կինոդերասան Առնոլդ Շվարցենեգերը այցելել է «Բարսելոնայի» մարզաբազա:
Մարզումից առաջ հյուրի հետ շփվել են Ժորդի Ալբան, Մասկերանոն, Բուսկետսը, Դենիս Սուարեսը, Ռաֆինյան, ինչպես նաև հարձակվողներ Նեյմարն ու Պակո Ալկասերը:
Հանդիպման վերջում դերասանին նվիրել են «Բարսելոնայի» մարզաշապիկը:
Շվարցենեգերը Կատալոնիա է ժամանել, քանի որ այնտեղ այս օրերին ընթանում է բոդոբիլդինգի Arnold Classic Europe մրցաշարը: