Տևական ընդմիջումից հետո Մեսին մասնակցել է «Բարսելոնայի» մարզմանը
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին այսօր մասնակցել է թիմի մարզմանը:
Նշվում է, որ Մեսին մասնակցել է երկկողմանի խաղին և գոլ խփել: Ականատեսները վկայում են, որ արգենտինացին գնդակին հարվածում է առանց ցավ զգալու, սակայն մարզչական շտաբը առայժմ չի ցանկանում շտապել: Մարզումներից հետո կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ֆուտբոլիստներին եռոօրյա հանգիստ է տվել:
Հիշեցնենք, որ Մեսին ծնկի վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում՝ «Լաս-Պալմասի» հետ խաղում (2:1) և փոխարինվել 10-րդ րոպեին:
Նշենք, որ նոյեմբերի 21-ին «Բարսելոնան» Մադրիդում կխաղա «Ռեալի» հետ: