211652_close_icon
views-count975 դիտում article-date 10:48 07-09-2020

Կամերային կենտրոնի նոր համերգաշրջանի հաջորդ բացօթյա համերգը նախատեսվում է սեպտեմբերի 12-ին

Հայաստանյան երկու կամերային երաժշտախմբերի բացօթյա կատարումներով տրվեց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի 2020-2021 թթ․ համերգաշրջանի մեկնարկը: Բոլորովին նոր հարթակում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում, համերգով հանդես եկան Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան) և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան)՝ տոն պարգևելով դասական երաժշտության սիրահարներին: Տեղեկացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։ Համերգի ծրագրում երկու երաժշտախմբերի կատարմամբ հնչեց հայկական ավանդական երաժշտություն, Կոմիտաս, Էդգար Հովհաննիսյան։ Համերգին հնարավորություն ուներ ներկա գտնվել սահմանափակ թվով հանդիսատես՝ պարետատան սահմանած կանոններին համապատասխան։ Միջոցառման ընթացքում պահպանվեցին հակահամաճարակային բոլոր կանոնները: Հաջորդ բացօթյա համերգը նախատեսվում է սեպտեմբերի 12-ին: Երեկոյի ընթացքում հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր