Տիգրան Աթանեսյան. Ոչ ոք չի եկել ու չի քանդում գեներալ գնդապետ Վ. Գասպարյանի ամառանոցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էժան սենսացիա ստեղծելու և տարածելու սիրահարների համար՝
Ոչ ոք չի եկել ու չի քանդում գեներալ գնդապետ Վ. Գասպարյանի ամառանոցը: Ավելին՝ դժվար թե մեկը գար ու քանդեր: Հին և վաղուց չօգտագործվող շինությունը քանդվում է Վ. Գասպարյանի ցուցումով ՝ լողափի տարածքը բարեկարգելու համար:
Երկրի խնդիրը Վ. Գասպարյանի ամառանոցը չէ, այլ տնտեսության ավիրումը, հասարակական-քաղաքական կյանքի ոչնչացումը, Արցախյան բանակցությունների տապալումը, պետական միջոցների բացահայտ մսխումը և համազգային աղետ դարձած խարդախությունը:
Հ.Գ. Թող Սևանի մասին արդի խոսացողներից մեկը փորձի համեմատել իր և Վ.Գասպարյանի արածները Սևանի համար ու ամոթից թող լռի»: