211652_close_icon
views-count1634 դիտում article-date 13:54 06-09-2020

Գյումրու գեղանկարիչներն իրենց գործերը կցուցադրեն քաղաքային ցուցասրահում

Գյումրեցի նկարիչներն արդեն ունեն ցուցասրահ, որտեղ կարող են իրենց գործերը ցուցադրել առանց տարածքի համար վճարելու: Գյումրու քաղաքապետարանի նկուղային հարկում բացվել է քաղաքային ցուցասրահը, որը գյումրեցի արվեստագետների համար կդառնա մշակութային նոր օջախ ու իրենց գործերի ցուցադրման լավագույն վայրերից մեկը: Տարածքը բարեկարգվել է սուբվենցիոն ծրագրով: «Երկար տարիներ նկարիչներիս համար ամենակարևոր խնդիրն այն է եղել, որ մենք չունեինք ցուցասրահ. քաղաքում կան մասնավոր ցուցասրահներ, բայց դրանք ուրիշ են: Ամեն անգամ քաղաքապետի հետ հանդիպելիս այս հարցը բարձրացրել եմ ու հիմա շատ ուրախ եմ: Ճիշտ է, ինքը չունի դասական դահլիճի բոլոր չափորոշիչները, բայց մեր քաղաքի պայմաններում, ունենալ այսպիսի ցուցասրահ, մեծ ճոխություն է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանը՝ կարևորելով ցուցասրահն հատկապես երիտասարդ նկարիչների համար: «Գյումրու օր» տոնակատարաության շրջանակում իր դռները բացած ցուցասրահում առաջին ցուցադրությունը գյումրեցի նկարիչներինն էր. ցուցադրված է 22 նկարչի 45 աշխատանք: Ցուցասրահն ունի նաև ռոյալ, որը ենթադրում է համերգային ծրագրեր՝ ցուցադրություններին զուգահեռ:

Նմանատիպ նյութեր