211652_close_icon
views-count3195 դիտում article-date 19:27 26-11-2015

Պետերբուրգում կցուցադրեն Պուտինի` 70 կգ-ոց շոկոլադե քանդակը

Սանկտ Պետերբուրգում Շոկոլադի փառատոնի շրջանակներում կներկայացվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շոկոլադե քանդակը՝ ամբողջ հասակով: Այս մասին հայտնում է Риа Новости-ն: Փառատոնի կազմակերպիչներից մեկը` Միխայիլ Լոբչենկովը նշել է.«Մեր նախագահի վարկանիշն աշխարհում հասել է այնպիսի մակարդակի, երբ կարելի է ասել, որ նա աշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկն է և մենք պարզապես որոշել ենք նախագահի շոկոլադե քանդակը պատրաստել իրական չափերով: Մենք ճշտել ենք, որ մեր նախագահը կշռում է մոտ 70 կգ, իսկ հասակը մոտ 170 սմ է»: Փառատոնի կազմակերպիչները հայտ են ներկայացրել` Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար:

Նմանատիպ նյութեր