211652_close_icon
views-count2391 դիտում article-date 17:08 05-09-2020

Օնիկ Գասպարյանը հանդիպել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի հետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է։ Այս մասին [url=https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3208283002541171]տեղեկացնում է[/url] ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է՝ մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների հադիսավոր փակման արարողությանը: Այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հանդիպումը: Քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր»,- գրել է նա։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր