211652_close_icon
views-count2478 դիտում article-date 16:55 05-09-2020

Հիմնանորոգումից հետո Գյումրիում վերաբացվեց «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը

Գյումրիում հիմնանորոգումից հետո սեպտեմբերի 5-ին վերաբացվեց «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը: «Տարածքի բարեկարգումից բացի, վերականգնվել են նաև անմար կրակի մոտ տեղադրված բռունցքն ու աստղը: Մաքրվել է նաև հուշարձանը: Տարածքը կառուցվել է 1960-1970 թվականներին և մինչ օրս երբեք վերանորոգման աշխատանքներ չէր արվել»,-[url=https://armenpress.am/arm/news/1026826.html]«Արմենպրես»[/url]-ին ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Աշխատանքներն իրականացվել են Գյումրու քաղաքապետարան-ՀՀ կառավարություն համատեղ ծրագրի շրջանակներում: Մոտ 60 մլն դրամ գումարի շրջանակներում իրականացվել է տարածքի սանդղաջրվեժի վերանորոգման և բարեկարգման շինաշխատանքներ, տարածքում տեղադրվել են նաև նստարաններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր