211652_close_icon
views-count2463 դիտում article-date 16:04 05-09-2020

Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի հետքերը մոմավառության հետևանք են․ Ոստիկանություն

Համացանցում հրապարակումներ եղան, որ Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը։ Այդ կապակցությամբ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12-ի սահմաններում, հաղորդում է ստացվել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնում։ Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, Եռաբլուր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների, այդ թվում՝ փորձաքրեագիտական վարչության ծառայողներ։ Տեղում ձեռնարկված միջոցառումներով պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, նախնական տվյալներով՝ շիրմաքարերի հետքերը երկու օր առաջ Եռաբլուրում տեղի ունեցած մոմավառության հետևանք են։ Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։ [img]https://st0.shamshyan.com/editor/0102826001599306454981577.jpg[/img] [url=https://shamshyan.com/hy/article/2020/09/05/1163879/]Հիշեցնենք[/url], որ Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ Արմենակ Ուրֆայանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։

Նմանատիպ նյութեր