523 դիտում
14:58 16-09-2022
Նոր որոշում. «Եռաբլուրի» շիրմաքարերի գնման պայմանագրում փոփոխություններ կարվեն
Կառավարությունն այսօրվա նիստում «Եռաբլուրի» շիրմաքարերի գնման պայմանագրում փոփոխություններ անելու թույլտվություն տվեց:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ նրա ընդունումը պայմանավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների հարազատների կողմից նախապես ընտրված շիրմաքարերի տվյալ տեսակն այլ տեսակով փոխարինելու պահանջով, որի արդյունքում առաջացել է պայմանագրով նախատեսված թվով 6 տեսակի շիրմաքարերի ընդհանուր քանակները փոփոխելու, շիրմաքարերի լրակազմում ընդգրկված բաղադրիչներն այլ բաղադրիչներով փոխարինելու, ինչպես նաև լրակազմերը նոր բաղադրիչներով լրացնելու անհրաժեշտություն:
«ՀՀ պաշտպանության նախարարության և «ԼԻԲՐԱ-Ս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2021 թվականի նոյեմբերի 18-ի կնքված N ՀՄԱԱՊՁԲ-21-10/8-1 պայմանագրով նախատեսվել է ձեռք բերել թվով 6 տեսակի շիրմաքարեր` յուրաքանչյուր տեսակի համար սահմանելով ձեռքբերման համապատասխան քանակ: Պայմանագրով սահմանված քանակների համար հիմք են հանդիսացել ցուցադրված նմուշների հիման վրա զոհվածների հարազատների կողմից կատարված ընտրության արդյունքները, սակայն շիրմաքարերի տեղադրման ընթացքում մի շարք հարազատներ փոխել են իրենց ընտրությունը և դիմելով ՀՀ պաշտպանության նախարարություն, խնդրել են փոխել շիրմաքարի տեսակն այլ տեսակի շիրմաքարերով (որոշ հարազատների կողմից դեռևս վերջնական հստակեցված չէ):
Բացի այդ, որոշ տեսակի շիրմաքարերի դեպքում հարազատները խնդրում են լրակազմերը համալրել լրացուցիչ բաղադրիչներով, իսկ որոշ դեպքում էլ հրաժարվում են որևէ բաղադրիչից (օրինակ` տապանաքարից): Կան նաև դեպքեր, որ շիրմաքարերը կառուցվել կամ ձևափոխվել են հարազատների կողմից և (կամ) պահանջով և որոշակիորեն տարբերվում են պայմանագրի պայմաններից, հետևաբար առաջանում է նաև այդ շիրմաքարերի ընդունման և ֆինասավորման հետ կապված որոշակի խնդիրներ:
Արդյունքում նախատեսվում է պայմանագրով նախատեսված 425 սպիտակ քարի փոխարեն տեղադրել մոտ 335 սպիտակ քար (մոտ 25 % նվազում)` համալրելով դրանց լրակազմը նոր բաղադրիչներով, 200 սև քարի փոխարեն տեղադրել մոտ 260 քար (մոտ 30 % աճ), 40 սև շրջանակով քարի փոխարեն մոտ 20 սև շրջանակով քար (մոտ 50 % նվազում) և 100 փամբակե քարի փոխարեն մոտ 150 փամբակե քար (մոտ 50 % աճ)»,-ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ:

Նմանատիպ նյութեր
898 դիտում
15:54 26-09-2024
Բնակարանի գնման պայմանագրում ստացված գումարից ցածր գին է նշվել․ վերականգնել է ավելի քան 431 միլիոն դրամ. ՔԿ
2102 դիտում
09:11 19-07-2019
Սահմանադրական փոփոխություններ կարվեն Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար․ «Ժողովուրդ»
2935 դիտում
14:30 26-03-2020
Արված կանխատեսումները կորցրել են արդիականությունը. բյուջեում փոփոխություններ կարվեն
Այս բաժնից
1153 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1459 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ