211652_close_icon
views-count2445 դիտում article-date 15:18 05-09-2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչներն այցելել են սպա Գուրգեն Ալավերդյանի ընտանիքին

ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները՝ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի գլխավորությամբ, այցելել են Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ընտանիքին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Գնդապետ Ավետիսյանը հետաքրքրվել է ընտանիքի սոցիալ-տնտեսական, առողջական վիճակով և հավաստիացրել, որ Պաշտպանության նախարարության իրավասությունների շրջանակում կարվի հնարավոր ամեն ինչ խնդիրներին լուծում տալու համար: ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ ԳՎ վարչության պետը սպայի ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Գուրգեն Ալավերդյանի` Ադրբեջանի Հանրապետության տարածքում հայտնվելու հանգամանքները պարզելու, ինչպես նաև նրա կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր