10843 դիտում
16:01 26-08-2020
Մոլորված սպա Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ Ադրբեջանում 5 հոդվածով քրգործ է հարուցվել. բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են. ՊՆ խոսնակ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով, [url=https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3176153472420791]Ֆեյսբուքի էջում տեղեկացնում է[/url] ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։
ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ»,- գրել է նա։
[url=https://shamshyan.com/hy/article/2020/08/24/1162909/]Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր,[/url] որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:
Նմանատիպ նյութեր
3038 դիտում
21:38 24-08-2020
ՊՆ-ն մոլորված սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքի վերաբերյալ կանցկացնի ծառայողական քննություն
2265 դիտում
23:37 28-08-2020
ՄԻՊ-ն արձանագրել է Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումներ
2481 դիտում
23:54 27-08-2020
ԱԳՆ հայտարարությունը՝ սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ
Այս բաժնից
778 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
679 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
580 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին