Մեսին կհայտարարի, որ մնալու է «Բարսայում»
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, ամենայն հավանականությամբ, տրանսֆերային այս պատուհանի ընթացքում չի լքի ակումբը:
Արգենտինացին արդեն հայտարարություն է գրել, որ շարունակել է հանդես գալ կատալոնական ակումբում:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ 33-ամյա հարձակվողը փոխել է իր որոշումը և «Բարսայում» կմնա ևս մեկ մրցաշրջան, որից հետո ազատ գործակալի կարգավիճակ կստանա և անվճար կկարողանա հեռանալ ակումբից:
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջում Մեսին «Բարսելոնայի» ղեկավարությանը պաշտոնապես տեղեկացրել էր, որ մտադիր է հեռանալ ակումբից: