Ժոզեպ Բարտոմեու. Չեմ կասկածում, որ Մեսին կմնա «Բարսայում»
«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն վստահություն է հայտնել, որ Լիոնել Մեսին կարիերան կավարտի կատալոնական ակումբում:
«Միայն ես չեմ այդպես ասում: Մեսին ինքն է ասում, որ ցանկանում է խաղացողի կարիերան ավարտել «Բարսելոնայում»:
Ես չեմ կասկածում, որ նա կմնա այստեղ՝ «Բարսելոնայում», երբ 3-4 տարի անց ավարտի ֆուտբոլային կարիերան: Մեսին շատ հստակ դա հասկացնել է տվել: Նա այստեղ է մանկուց: Լիոնելը ակումբի պատմության մասն է:
Նա աշխարհի լավագույն խաղացողն է: Ոչ միայն այժմ, այլ ընդհանրապես պատմության: Նա հասկացնել տվեց, որ ցանկանում է մնալ այստեղ», ասել է Բարտոմեուն: