211652_close_icon
views-count1665 դիտում article-date 17:35 19-01-2022

Չավի. Դեմբելեն ոչինչ չի անում «Բարսայում» մնալու համար

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է կիսապաշտպան Ուսման Դեմբելեի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Ֆրանսիացու պայմանագիրը կատալոնական թիմի հետ ավարտվում է այս ամռանը, որից հետո նա կարող է ազատ գործակալ դառնալ:
 
«Կարող եմ միայն ասել, որ մենք ծանր որոշում պիտի կայացնենք: Ակումբն այն եզրահանգման է եկել, որ եթե նա չերկարաձգի պայմանագիրը, պետք է ինչ-որ բան անել:
 
Մենք երկար սպասեցինք, բանակցությունները գրեթե կես տարի ընթացան: Կամ նա երկարաձգում է պայմանագիրը, կամ էլ ակումբը որոշում կկայացնի:
 
Ես նրա հետ ազնիվ եմ եղել, սա բարդ ու տհաճ իրավիճակ է, բայց ակումբի շահերը վեր են ամեն ինչից:
 
Ուսմանը ցանկանում է մնալ, բայց դրա համար ոչինչ չի անում: Մենք ուրիշ ընտրություն չունենք: Ինչ վերաբերում է նրա գործակալի խոսքերին, ապա ինձ հետաքրքիր է, ինչու է ասում, թե ցանկանում է երկարաձգել պայմանագիրը, բայց չի անում դա: Չեմ ցանկանում անհարգալից արտահայտվել որևէ մեկի հանդեպ: Բայց Դեմբելեն կամ երկարաձգում է պայմանագիրը, կամ էլ ակումբը կվաճառի նրան», ասել է Չավին:

Նմանատիպ նյութեր