211652_close_icon
views-count1950 դիտում article-date 22:18 03-09-2020

Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը վարակվել է կորոնավիրուսով

Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը և իր կինը` Սեմիհա Յըլդըրըմը կորոնավիրուսով են վարակվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Բինալի Յըլդըրըմը գրառում է արել Twitter-ում: Նա նշել է, որ ինքն ու կինը դիմել են Անկարայի հիվանդանոցներից մեկը և թեստ հանձնել: Թեստի պատասխանը դրական է ստացվել: Այժմ նրանց առողջական վիճակը լավ է և տեղափոխվել են տուն: Նա քաղաքացիներին կոչ է արել պահպանել սոցիալական հեռավորությունը, հիգիենայի կանոնները և դիմակներ կրել:

Նմանատիպ նյութեր