211652_close_icon
views-count55964 դիտում article-date 13:32 03-09-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ ճակատ-ճակատի բախվել են Mercedes E320-ն ու Mercedes ML-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Երևանի բնակիչ 45-ամյա Արմեն Եպիսկոպոսյանի վարած Mercedes E320 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Հայկ Հունանյանի վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հ․ Հունանյանը և Mercedes E320-ի ուղևորներ` Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը, Երևանի բնակիչներ` 26-ամյա Էդուարդ Սարգսյանն ու 26-ամյա Գուրգեն Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, այնուհետև իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր