40856 դիտում
15:57 17-05-2020
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Audi-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը11:00-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Արզնի տանող ճանապարհահատվածում բախվել են Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 65-ամյա Սամվել Չ.-ի վարած Mercedes մակնիշի 35 FN 854 համարանիշի և Մրգաշեն գյուղի բնակիչ, 40-ամյա Արթուր Ա.-ի վարած Audi մակնիշի 36 ՏQ 576 համարանիշի ավտոմեքենաեները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Audi-ի ուղևորներ, Մրգաշեն գյուղի բնակիչներ, 33-ամյա Սարգիս Ա.-ն և 36-ամյա Սոֆիա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանն ու Մայիս Բադոյանը:
Փաստի առթիվ Մ. Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին ասում էին, որ օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, վիրավորներին էլ առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
Նմանատիպ նյութեր
56363 դիտում
13:32 03-09-2020
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ ճակատ-ճակատի բախվել են Mercedes E320-ն ու Mercedes ML-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)