Խորխե Մեսի. Տղայիս համար բարդ կլինի մնալ «Բարսելոնայում»
Խորխե Մեսին՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հայրն ու ներկայացուցիչը, կատալոնական ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեույի հետ հանդիպումից առաջ մեկնաբանել է ստեղծված իրավիճակը:
Այսօր նա Բարտոմեույի հետ պետք է քննարկի որդու՝ ակումբից հնարավոր հեռանալու հարցը:
«Լեոյին բարդ կլինի մնալ: Բարդ է: Ես նրա հարցով ոչ մեկի հետ չեմ խոսել: Եվ ոչինչ չիտեմ «Մանչեսթեր Սիթիի» մասին», ասել է Խորխե Մեսին:
Նշվում է, որ Լիոնել Մեսին մտադիր է տեղափոխվել Պեպ Գվարդիոլայի թիմ: