Լիոնել Մեսի. Կարիերաս կավարտեմ տանը՝ «Բարսելոնայում»
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հերթական անգամ շեշտել է, որ մտադիր չէ մինչև կարիերայի ավարտը լքել կատալոնյան ակումբը:
«Ես միշտ այդ մասին ասում եմ և նորից կրկնում եմ. ես կարիերաս կավարտեմ տանը՝ «Բարսելոնայում»:
Ինչ վերաբերում է տարվա ծրագրերին, ապա նախորդ տարին մենք անհաջող սկսեցինք, սակայն հետո նվաճեցին գրեթե ամեն ինչ, ինչ հնարավոր էր:
Հենց դա էլ մտադիր եմ կրկնել այս տարի», ասել է Մեսին: