211652_close_icon
views-count3878 դիտում article-date 17:51 19-01-2016

Խորխե Սամպաոլի. Մեսի-Նեյմար-Սուարես եռյակը ամենավատ բանն է, որ եղել է ֆուտբոլում

Չիլիի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի» հարձակողական եռյակի մասին: «Մեսիի, Նեյմարի և Սուարեսի ընկերությունը ամենավատ բանն է, որ տեղի է ունեցել ֆուտբոլում: Լեոն միայնակ կարող է խաղը հաղթել: Եթե նրան էլ ավելացնում ենք Սուարեսի ու Նեյմարի հզորությունը… Դա պետք է արգելվի», կես-կատակ ասել է Սամպաոլին և անդրադարձել «Ռեալի» հարձակողական եռյակին. «Մադրիդյան եռյակի` Բեյլի, Կրիշտիանուի և Բենզեմայի տարբերությունը այն է, որ այնտեղ խաղացողները ոչ միայն իրար չեն փոխլրացնում, այլ նաև նրանց հնարավոր է չեզոքացնել: Կրիշտիանուին հսկեք անհատապես և նա աննկատ կլինի, նույնը` Բեյլի դեպքում: Բենզեման միշտ գոլ խփելու տարբբերակ կգտնի, բայց ընդհանուր առմամբ նրանք ավելի քիչ պահեր են ստեղծում», ասել է չիլիացի մասնագետը:

Նմանատիպ նյութեր