211652_close_icon
views-count72094 դիտում article-date 21:10 30-08-2020

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գորիսի քաղաքապետի մասնակցությամբ ծեծկռտուքը արձանագրվել է տեսացիկի կողմից

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է օգոստոսի 28-ին՝ Գորիս քաղաքում, տեղի ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուքը: Միջադեպը արձանագրվել է վիճաբանության վայրում տեղադրված տեսախցիկով: Ինչպես ավելի վաղը [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/30/1163442/]հայտնել[/url] էր [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով, որոնք փոխանցվել էին ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն, իսկ այնտեղից էլ՝ ոստիկանոթյան Գորիսի բաժին, նոր մանրամասներ էին պարզվել՝ օգոստոսի 28-ին, Գորիս քաղաքում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գորիսի ոստիկանները պարզել էին, որ միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը 01:0-ի սահմաններում՝ Անկախության փողոցում գործող «Կառլսոն» խանութի հարևանությամբ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, որը վերածվել է ծեծկռտուքի: Պարզվել էր, որ Արթուր Գյուրջյանի հետ վիճաբանել են Գորիս քաղաքի բնակիչներ Ա. Առուշանյանը, վերջինիս բարեկամը՝ 36-ամյա Էրիկ Աղաջանյանը և 30-ամյա Հարութ Լալազարյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր