211652_close_icon
views-count1619 դիտում article-date 14:04 29-08-2020

Վարչապետը Սյունիքի մարզ այցելությունից հետո աշխատանքային այցով մեկնել է Արցախ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ծղուկ, ապա Անգեղակոթ համայնքներում, ինչպես այս տարեսկզբին խոստացել էր: Այս մասին հայտնում են Կառավարությունից: Ծղուկ համայնքում վարչապետը բնակիչների հետ զրույցում լսել է նրանց խնդիրները, որոնք վերաբերում են անասնապահությանը՝ արոտավայրերին, մսի և կաթի մթերմանը, համայնքում նոր մանկապարտեզի կառուցմանը: Նիկոլ Փաշինյանը նշված հարցերի հետ կապված հանձնարարականներ է տվել նախարար Սուրեն Պապիկյանին և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին՝ խնդիրների լուծման ուղղությամբ հստակ առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Նշվել է, որ համայնքում մանկապարտեզ կառուցելու հետ կապված աշխատանքներ են տարվում: Մանկապարտեզի կառուցումը նախատեսվում է իրականացնել գալիք տարվա ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ կառավարություն-համայնք համագործակցությամբ: Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է Անգեղակոթ համայնք, որտեղ կարճատև հանդիպման ընթացքում բնակիչները բարձրացրել են գյուղի գլխավոր ճանապարհի վերանորոգման հարցը: Մարզպետ Հունան Պողոսյանը զեկուցել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ են ճանապարհի վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքները, որոնք իրականացվելու են կրկին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում: Սյունիք այցելությունից հետո վարչապետը մեկնել է Արցախ։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/29/1163347/]Հիշեցնենք[/url], որ Արցախում է գտնվում նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նմանատիպ նյութեր