1407 դիտում
10:33 29-08-2020
Արայիկ Հարությունյանը Քարվաճառում ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 28-ին այցելել է Քարվաճառ քաղաք և ծանոթացել շրջկենտրոնում իրականացվող ծրագրերին:
Երկրի ղեկավարը նախ հետևել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի շրջկենտրոն տանող 17,5 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգման աշխատանքներին, հետաքրքրվել ասֆալտապատումը սկսելու ժամկետներով:
Կապալառու կազմակերպության՝ «Դորոժնիկ» ՍՊԸ պատասխանատուները վստահեցրել են նախագահին, որ աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի առաջին կեսին: Ծրագրով նախատեսված է ամրացնել ճանապարհահատվածը սպասարկող կամուրջները, ամբողջությամբ ասֆալտապատել նաև Քարվաճառի կենտրոնական ճանապարհը:
Այնուհետև նախագահը շրջայց է կատարել շրջկենտրոնում, ծանոթացել ավստրալահայ համայնքի կողմից տրամադրված միջոցներով՝ 15 առանձնատների, պետական ֆինանսավորմամբ՝ 48 բնակարանանոց նոր երկու թաղամասերի, բարեգործական և պետական համաֆինանսավորմամբ՝ շրջկենտրոնի հիվանդանոցի նոր մասնաշենքի կառուցման, ինչպես նաև սալապատման և հին ավերակների ապամոնտաժման աշխատանքներին: Հանրապետության նախագահը կարևորել է իրականացվող ծրագրերը և ընդգծել, որ Քարվաճառի զարգացման համար դրանք էական նշանակություն ունեն:
Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը շրջանի համայքների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Քննարկվել են համայնքների խմելու ջրին, գիշերային լուսավորությանը, կարիքավոր ընտանիքների առանձնատների վերանորոգման նպատակով պետական միջոցներից շինանյութի հատկացմանը վերաբերող և մի շարք այլ օրախնդիր հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
7476 դիտում
18:08 19-12-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է Երևան քաղաքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին
Այս բաժնից
766 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը