44245 դիտում
19:02 28-08-2020
Դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․ պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 28-ին, նոր [url=https://www.gov.am/files/docs/4313.pdf]որոշում է ստորագրել[/url], որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների համար՝ բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի։
Ինչպես գիտեք, նշվում էր, որ աշխատանքային հանդիպումները, քննարկումները և ժողովները պետք է կազմակերպվեն հնարավորինս հեռավար կամ բացօթյա տարածքներում: Միայն նման հնարավորությունների բացակայության կամ անցանց ձևաչափով դրանք անցկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ապահովվում է առավելագույնը 20 հոգու մասնակցություն:
Այս կարգից ևս բացառություն է նախատեսվել։ Դրույթը կիրառելի չի լինի վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությունների, հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ։
Սույն որոշումը արդեն ուժի մեջ է մտել։
Նմանատիպ նյութեր
7277 դիտում
09:30 04-06-2020
Այսօրվանից բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է. ՀՀ պարետի որոշում
6357 դիտում
12:54 26-05-2021
Հայաստանում բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի հունիսի 1-ից
4205 դիտում
14:18 15-05-2020
Հասարակական տրանսպորտում դիմակ, ձեռնոց կրելը պարտադիր է. տրանսպորտից օգտվելու նոր կանոնները
Այս բաժնից
466 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
943 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
718 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ