Այսօրվանից բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է. ՀՀ պարետի որոշում
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ։
Մասնավորապես՝
Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:
Մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝
Հյուրանոցների համար,
Երկարատև խնամքի հաստատությունների համար,
Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար»:
Մանրամասները՝ կառավարության [url=https://www.gov.am/files/docs/4086.pdf?fbclid=IwAR1_MhWMTOoK0SfCTnfaHX7qZnndc47DT0Y5_AhfyaW1hb3EhUXSpFDlTug]կայքում[/url]։