Կահիրեում ձերբակալել են «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի պարագլխին
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ձերբակալվել է այդ երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական ասոցիացիայի պարագլուխ Մահմուդ Իզաթը:
Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ Իզաթը պատասխանատու էր ասոցիացիայի զինված թևի ստեղծման համար: Նա օգտագործել է հետապնդումից խուսափելու նպատակով մի քանի բնակարաններ էր օգտագործում։
Իսլամիստների պարագլխին ձերբակալեու օպերացիայի ժամանակ առգրավվել է նաև տեխնիկա, ինչպես նաև՝ նամակագրություն՝ Թուրքիայում «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչների հետ:
Ձերբակալման գործողությանը ներգրավված են եղել մի քանի հատուկ ծառայություններ: Եգիպտոսւ ուժայինները շարունակում են փնտրել մարդկանց, ովքեր կարող են կապված լինել Մահումդ Իզաթի հետ։