211652_close_icon

Իտալիայում ձերբակալել են հայտնի «Բրանկաչո» մաֆիոզ կլանի պարագլխին ու նրա հանցակիցներից 34 հոգու

views-count5171 դիտում article-date 17:43 19-07-2017
Իտալիայի ոստիկանության ու ֆինանսական գվարդիայի ծառայողներն այսօր առավոտյան հատուկ օպերացիա են իրականացրել, որի ժամանակ էլ փաստացի գլխատվել է ամենահզոր կլաններից մեկը՝ «Կոզա նոստրա»-ն։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։ Կլանի պարագլուխները Պալերմոյի Բրանկաչչո թաղամասից են։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ ձերբակալվել է 34 վտանգավոր մաֆիոզ, ինչպես նաև նրանց հանցակիցներն ու աջակիցները, բացի այդ, առգրավվել է նրանց պատկանող գույքը, մի քանի ընկերություն, որոնց ընդհանուր արժողությունը գնահատվել է 60 մլն եվրո։ Խուզարկություններն ու ձերբակալություններն անցկացվել են ոչ միայն Սիցիլիայում, այլ նաև Լացիոյում, Տոսկանում, Ապուլիում, Էմիլիա-Ռոմանիեում և Լիգուրիում։ Ճաղավանդակների հետևում է հայտնվել «Բրանկաչչո» կլանի ղեկավարը՝ Պետրո Տալիավիան, ով տնային կալանքի տակ էր գտնվում։

Նմանատիպ նյութեր