1937 դիտում
16:19 28-08-2020
Ադրբեջանը չի գնում իրավիճակի դեէսկալացիայի և լարվածության թուլացման
Հայաստանի պետական սահմանի տավուշյան ուղղությամբ հուլիսին Ադրբեջանի նախաձեռնած էսկալացիան զգալի հարված հասցրեց Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա` վտանգելով նաև վերջին երկու տարում արձանագրված փոքր, սակայն որոշակի արդյունքները` հրադադարի ռեժիմի պահպանում, օպերատիվ կապ, մասնագիտական խմբերի շփումների նախաձեռնություն և այլն:
[url=https://armenpress.am/arm/news/1026128.html]Armenpress.am[/url]-ի փոխանցմամբ՝ հուլիսի 12-ից մինչև 21-ը որոշակի ընդհատումներով շարունակվող ռազմական գործողությունները շեշտակի մեծացրեցին կողմերի միջև առկա լարվածությունը` լուրջ խոչընդոտներ ստեղծելով նաև բանակցային գործընթացի վերականգնման տեսանկյունից: Հատկանշական է, որ անգամ ռազմական գործողությունների դադարեցումը դժվարությամբ հաջողվեց: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով կողմերի միջև հուլիսի 12-ից ի վեր ձեռք էր բերվել կրակի դադարեցման 3 պայմանավորվածություն, որոնք ադրբեջանական կողմը խախտում էր` կրելով նորանոր կորուստներ:
Թեև հուլիսի 23-ից ռազմական գործողությունները դադարեցվեցին, սակայն մինչ օրս իրավիճակի լիարժեք դեէսկալացիայի մասին հնարավոր չէ խոսել: Հատկանշական է, որ անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հուլիսի 24-ին արված համատեղ հայտարարության մեջ հստակ ընդգծել են կողմերի այնպիսի քայլերի կարևորությունը, որոնք հնարավորություն են տալիս կենտրոնանալ լարվածության թուլացման վրա` ողջունելով նաև տարբեր կառույցների և երկրների կողմից դեէսկալացիայի կոչերը: Չնայած համանախագահների հորդորին` Ադրբեջանը մինչ օրս չի ձեռնարկում լարվածության թուլացմանն ուղղված որևէ քայլ, այլ հակառակը` շարունակում է իր սադրիչ գործելաոճը: Ռազմական գործողությունների դադարից շատ չանցած Տավուշի ուղղությամբ ադրբեջական կողմի դիպուկահարի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ մեկ պայմանագրային զինծառայող (հուլիսի 27), ևս մեկը վիրավորվել է հուլիսի 29-ին:
Բացի այդ, Ադրբեջանը և Թուրքիան նախաձեռնեցին լայնամասշտաբ զորավարժություններ` հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվեցին Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ: Այս զորավարժությունները նույնպես մեծացրեցին լարվածությունը տարածաշրջանում և հատկանշական է, որ դրանք տևեցին ավելի երկար, քան հայտարարվել էր մեկնարկից առաջ:
Իրավիճակի դեէսկալացիային խոչընդոտող մեկ այլ գործոն է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ և հակահայկական հռետորաբանությունը: Հատկանշական է, որ վերջին շրջանում Բաքվի ագրեսիվ հռետորաբանության շրջանակներում առավել հաճախ է հիշատակվում նաև թուրքական գործոնը: Օրինակ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասնակիցների հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ գովաբանելով Թուրքիայի ԶՈւ-ին` հայտարարել է, որ «Ադրբեջանը թուրքական բանակի աջակցությամբ կկատարի իր սրբազան պարտքը»:
Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/1026128.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
993 դիտում
18:40 16-05-2015
Չինաստանը պետք է ջանքեր թափի Հարավ-Չինական ծովում լարվածության թուլացման ուղղությամբ. Քերրի
3825 դիտում
20:42 30-10-2016
Եվրոպան և Ռուսաստանը պետք է աշխատեն Երևանի և Բաքվի հետ ԼՂ հակամարտության գոտում լարվածության թուլացման համար
Այս բաժնից
880 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
988 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1126 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ