8740 դիտում
20:47 06-08-2017
ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչները Թեհրանում կքննարկեն Սիրիայում լարվածության թուլացման գոտիների ամրապնդումը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ներկայացուցիչները օգոստոսի 8-9-ը Թեհրանում կքննարկեն Սիրիայում լարվածության թուլացման գոտիների ամրապնդումը։ Այդ մասին գրում է TACC-ը:
«Թուրք գործընկերոջ հետ քննարկել ենք ստանձնած պարտավորվածությունների իրագործման հարցը՝ Աստանայի գործընթացի շրջանակում, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների հերթական հանդիպման նախապատրաստությունը, որը տեղի կունենա օգոստոսի 8-9-ը, Թեհրանում։ Հանդիպման ժամանակ կշարունակվեն լարվածության թուլացման գոտիների ամրապնդման շուրջ զրույցները»,-ասել է Լավրովը։
Նախարարը հիշեցրել է, որ նման երեք գոտիներ արդեն գործում են՝ Սիրիայի հարավում, Արևելյան Գուտայում եւ Հոմսից հյուսիս ընկած տարածքում։
«Այժմ աշխատանքներ են ընթանում ամենախոշոր և, հավանաբար, ամենաբարդ գոտու ուղղությամբ՝ Իդլիբ նահանգում»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նմանատիպ նյութեր
1207 դիտում
20:14 07-10-2023
Պատրաստ ենք նպաստել Իսրայելի և Պաղեստինի միջև լարվածության թուլացման գործընթացին․ Թուրքիայի ԱԳՆ
1020 դիտում
18:40 16-05-2015
Չինաստանը պետք է ջանքեր թափի Հարավ-Չինական ծովում լարվածության թուլացման ուղղությամբ. Քերրի
3846 դիտում
20:42 30-10-2016
Եվրոպան և Ռուսաստանը պետք է աշխատեն Երևանի և Բաքվի հետ ԼՂ հակամարտության գոտում լարվածության թուլացման համար
Այս բաժնից
919 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել
826 դիտում
16:02 25-01-2025
95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը
892 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է