Չինաստանը պետք է ջանքեր թափի Հարավ-Չինական ծովում լարվածության թուլացման ուղղությամբ. Քերրի
Մայիսի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին՝ իր չինացի գործընկեր Վան Իի հետ տված համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է, որ Չինաստանը պետք է ջանքեր թափի Հարավ-Չինական ծովում լարվածության թուլացման ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Քերրին նաև ընդգծել է, որ մտահոգիչ են Չինաստանի կողմից տարածաշրջանում կղզիների յուրացման արագությունն ու մասշտաբները: