211652_close_icon
views-count3822 դիտում article-date 20:42 30-10-2016

Եվրոպան և Ռուսաստանը պետք է աշխատեն Երևանի և Բաքվի հետ ԼՂ հակամարտության գոտում լարվածության թուլացման համար

Եվրոպան և Ռուսաստանը պետք է աշխատեն Հայաստանի և Ադրբեջանի հետ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման դեպքերը կրճատելու նպատակով: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ Ալբերտ Վայլերը: «Ե՛վ մենք՝ եվրոպացիներս, և՛ Ռուսաստանը, պետք է աշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ այդպիսի դեպքերը կրճատելու համար,- ասել է նա, խոսելով ապրիլյան պատերազմի մասին:- Օրինակ՝ ապրիլյան դեպքերից հետո Գերմանիան, որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, բանակցեց Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Դա նաև բերեց լարվածության թուլացման: Գերմանիայի քաղաքական գործիչները, և ես նրանց թվում, փորձում ենք երկխոսություն վարել երկու երկրների հետ համատեղ լուծում գտնելու համար»:

Նմանատիպ նյութեր