211652_close_icon
views-count1376 դիտում article-date 18:54 27-08-2020

Քեզ համար Լիբանան. «Հայաստան» համահայկական հիմնադրամը կազմակերպում է դրամահավաք համերգ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, դեռևս օգոստոսի 6-ին նախաձեռնել է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» խորագրով դրամահավաք-արշավ, որի ողջ հասույթն ուղղվում է պայթյունից տուժած Լիբանանի հայ կրթական հաստատություններին։ Այժմ, hիմնադրամը Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ, կազմակերպում է «Քեզ համար Լիբանան» խորագրով համերգ՝ օգոստոսի 29-ին՝ ժամը 22:30-ին։ Այն ուղիղ կհեռարձակվի նաև hիմնադրամի [url=https://www.facebook.com/HayastanAllArmenianFund/]ֆեյսբուքյան էջով[/url]։ Համերգի ընթացքում կատարումներով հանդես կգան հայտնի երգիչներ, կլինեն հատուկ ռեպորտաժներ Բեյրութից, կոչով հանդես կգան ՀՀ նախագահ և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը ևայլոք։ Այս կարևոր ձեռնարկին կարող եք միանալ www.himnadram.org կայքի առցանց նվիրաբերությունների հարթակում կամ փոխանցումներ իրականացնել ՀՀ կենտրոնական բանկում հատուկ այս նպատակով բացված հաշվեհամարներին՝ այդպիսով ձեր աջակցությունն ու համերաշխությունը հայտնելով Լիբանանի մեր հայրենակիցներին։

Նմանատիպ նյութեր