«Հայրենիք» զարգացման հիմնադրամը 4 միլիոն 800 հազար դրամ է նվիրել «Օգնիր եղբորդ-Լիբանան» նախաձեռնությանը
«Հայրենիք» զարգացման հիմնադրամն «Օգնիր եղբորդ-Լիբանան» նախաձեռնության խոշոր նվիրատուներից է:
«Հայրենիք» զարգացման հիմնադրամը միացել է «Երկիր» հիմնադրամի՝ «Օգնիր եղբորդ-Լիբանան» նախաձեռնությանը՝ կատարելով 4 միլիոն 800 հազար դրամի նվիրատվություն։
Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո իրավիճակը Լիբանանում շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ «Ստեղծված իրավիճակում համազգային համախմբումն անհրաժեշտ է։ Յուրաքանչյուրիս պարտքն է սատարել Լիբանանում ապրող մեր հայրենակիցներին՝ դիմագրավելու Լիբանանը պատուհասած ճգնաժամը»․ նշված է «Երկիր» հիմնադրամի հայտարարության մեջ։
ՀՅԴ Հայաստանի Գերագուն մարմնի և «Երկիր» հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքի արդյունքում 1000 ընտանիքի համար նախատեսված մեկ ինքնաթիռ սննդամթերքը կտեղափոխվի Լիբանան։
«Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագիրը մեկնարկել է օգոստոսի 20-ին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
«Հայրենիք» զարգացման հիմնադրամն «Օգնիր եղբորդ-Լիբանան» նախաձեռնության խոշոր նվիրատուներից է «Հայրենիք» զարգացման...
Опубликовано «Հայրենիք» զարգացման հիմնադրամ / "Hayrenik" development foundation Понедельник, 24 августа 2020 г.