2053 դիտում
22:57 25-01-2021
System of a Down-ը կազմակերպում է պատերազմում վիրավորված զինվորներին աջակցելու առցանց դրամահավաք
Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը հունվարի 30-ին կազմակերպում է առցանց դրամահավաք ՝ աջակցելու Արցախի պատերազմում վիրավորված զինծառայողներին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ խմբի «Ինստագամի»-ի պաշտոնական էջում տարածած հայտարարությունից:
«Նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարի հայտարարությունից հետո հակամարտության ընթացքում վիրավորված հերոսները շարունակում են պրոթեզավորման, առաջադեմ բուժման և բժշկական օգնության խիստ կարիք ունենալ: Մենք կազմակերպում ենք ուղիղ հեռարձակմամբ դրամահավաք միջոցառում, որպեսզի գումար հավաքենք ձեռքերը և ոտքերը կորցրած հարյուրավոր զինվորների վերականգնման և վերջույթների պրոթեզներով ապահովման համար»,-ասված է հայտարարությունում:
Առցանց դրամահավաքը տեղի կունենա հունվարի 30-ին խմբի YouTube-ի [url=https://www.instagram.com/systemofadown/?utm_source=ig_embed]ալիքում[/url]: Առցանց միջոցառումից հետո կլինի «Genocidal Humanoidz» երգի տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1890 դիտում
16:44 06-12-2020
System of a Down-ը նոր երգերի միջոցով մեկ միլիոն դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար
2907 դիտում
07:42 13-01-2015
Քիմ Քարդաշյանը Հայաստան է ժամանելու System of a down խմբի հետ. ՀԺ
1889 դիտում
16:53 15-04-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` աշխարհահռչակ «SYSTEM OF A DOWN» ռոք խմբի համերգը Լիոնում
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»