211652_close_icon
views-count16719 դիտում article-date 14:05 27-08-2020

Հերթական ահազանգը՝ նույն վայրում տեղադրված ռումբի մասին. ժամանել են մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ ու բժիշկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, հերթական ահազանգն է ստացվել ռումբի վերաբերյալ։ Ժամը 12։53-ին սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ուլնեցի փողոցում գտնվող «Աջարաբեթ․էյէմ» գրասենյակում ռումբ է դրված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։ Ժամանել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության ծառայողները։ Տղում են ԱԻՆ ՓԾ հոգբանները։ Այս պահին ԱԻՆ ՓԾ կինոլոգները շների հետ ստուգումներ են կատարում գրասենյակի ներսում՝ պարզելու համար՝ արդյո՞ք ահազանգը ճիշտ է, թե ոչ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր